Թունավորում՝ շմոլ գազի արտահոսքից


19:08 , 16 մարտ, 2015

Թունավորում՝ շմոլ գազի արտահոսքիցSlaq.am-ը գրում է.

Մարտի 15-ին, ժամը 13.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1966 թ. ծնված Մարինե Մ.-ն, 1993 թ. ծնված Նունե Ղ.-ն, 1994 թ. ծնված Կալիփսե Ա.-ն և 1998 թ. ծնված Ռոզա Ն.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, Սևանի Նաիրյան փողոցի 180 շենքի բնակարաններից մեկում տեղադրված գազի ջրատաքացուցիչից շմոլ գազի արտահոսքից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: