«Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատակիցները կազմակերպում են երթ դեպի Գլխավոր դատախազություն


22:33 , 16 հոկտեմբեր, 2012

Այս ուրբաթ, հոկտեմբերի 19-ին, մենք՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատակիցներս, երթով կգնանք Գլխավոր դատախազություն, որպեսզի նրան հանձնենք մեր պահանջագիր-նամակը: Նամակում մասնավորապես պահանջելու ենք դադարեցնել ճնշումները Սիվիլիթասի հիմնադրամի և նրա հիմնադիր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նկատմամբ:
Նույն պահանջով մեր ստորագրահավաքին Հայաստանի տասնյակ գյուղերից ու քաղաքներից և աշխարհի 65 երկրից մեզ միացած հազարավոր մարդկանց անունից կոչ ենք անում բոլորին տեր կանգնել սեփական իրավունքներին և սկզբունքներին ու չհանդուրժել ամենաթողությունը:
Խաղաղ երթը կմեկնարկի ժամը 12:30-ին, Սիվիլիթասի գրասենյակից (Հյուսիսային պողոտա 1` Թումանյան-Տերյան խաչմերուկ) և կավարտվի Գլխավոր դատախազության շենքի մոտ: