18:50 , 16 մարտ, 2015
Araratnews.am-ը գրում է.
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Կիևը պայքարում է ոչ միայն իր, այլև ամբողջ Եվրոպայի անվտանգության համար։ Համապատասխան գրառումը Պորոշենկոն արել է թվիթերյան իր միկրոբլոգում։
«Մեր հստակ և հետևողական դիրքորոշումն է՝ Մինսկն այլընտրանք չունի։ Մենք կատարում ենք հրադադարի համար անհրաժեշտ բոլոր պայմանները։
Ուկրաինան ապացուցել է, որ մենք պայքար ենք մղում ոչ միայն սեփական, այլ նաև եվրոպական անվտանգության համար», – գրել է Ուկրաինայի նախագահը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Գերմանիայում մեկնարկել է Պյոտր Պորոշենկոյի և կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը։