Բրուցելոզով վարակվածների մի մասը դուրս է գրվել


18:32 , 16 մարտ, 2015

Բրուցելոզով վարակվածների մի մասը դուրս է գրվելArmeniaTV.am-ը գրում է.

Սպանդանոցի 30-ից ավելի աշխատակիցներ դեռ բուժզննություն չեն անցել: Նախնական վարկածի համաձայն հիվանդությունը կենդանուց մարդուն է անցել արյան միջոցով: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Արթուր Խաչատրյանը պնդում է, որ սպանդանոցում պահպանվել են անվտանգության բոլոր նորմերը, փաստաթղթերն էլ վկայում են, որ սպանդանոցում հիվանդ անասուններ չեն եղել: Սպանդանոցում եղել է նաև հիվանդ անասունի մսեղիք, որը չի վաճառվել, վստահեցնում է մարզային պատասխանատուն: