Մի ժամանակ կար քրեաօլիգարխիկ համակարգ և այն վերացնելու ոգևորություն, այսօր համակարգը մնում է, իսկ ոգևորությունը չկա


17:45 , 16 մարտ, 2015

Տխուր է, տիկնայք և պարոնայք, շատ տխուր... Եթե մի ժամանակ չկար ապագա, բայց կար տեսարան, հիմա ապագան կրկին չկա, իսկ տեսարանը անհայտացել է: Եթե մի ժամանակ կար քրեաօլիգարխիկ համակարգ և այն վերացնելու ոգևորություն, ապա այսօր համակարգը մնում է, իսկ ոգևորությունն անհիմն դուրս եկավ: Եթե մի ժամանակ կար ինչ-որ բանի առաջարկ և անհամաձայնություն դրան, ապա այսօր առաջարկը չկա՝ համաձայն լինես, թե չլինես դրան... Իսկական պուշկինյան հեքիաթը տատի և կոտրված տաշտակի մասին... Չէ, ոնց գցում-բռնում եմ, տխուր է, շատ տխուր է, տիկնայք և պարոնայք...