Սոբչակը հերքել է Ռուսաստանը լքելու մասին տեղեկությունը


17:13 , 16 մարտ, 2015

Սոբչակը հերքել է Ռուսաստանը լքելու մասին տեղեկությունը168.am-ը գրում է.

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ռուս հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը չափազանցություն է համարել լուրերն այն մասին, թե հեռանում է Ռուսաստանից: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում. «Պաշտոնապես՝ ընկերներս մի փոքր չափազանցրել են իմ վտարանդիության մասին»:

Սրանից առաջ ռուսական «Կոմերսանտ» թերթը հայտնել էր, թե Սոբչակը հատուկ ծառայությունների խորհրդով հեռացել է Ռուսաստանից: Բացի այդ, հայտնի էր դարձել, որ Սոբչակն ուժեղացրել էր իր անվտանագությունը՝ կապված «գնդակահարման ցուցակի» առկայության մասին տեղեկատվություն հայտնվելու հետ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ