Ժողովրդավարության ծեսերը


16:08 , 16 մարտ, 2015

Մի ժամանակ կար, երբ մարդիկ ամեն տեսակի չարքերի դեմ պայքարելու համար դուրս էին գալիս փողոց և զանգվածային միջոցառումներ կազմակերպում. խրտվիլակ էին այրում, դուխով բաներ-մաներ ասում չարքերին, վերջում համոզված, որ բարոյապես մի լավ խոցեցին չար ուժերին և նրանց անկարող դարձրին խառնվելու մարդկանց գործերի մեջ՝ հանգիստ խղճով գնում էին տներով:

Հիմա ինձ կասե՞ք, թե ժողովրդավարության պարտադիր ատրիբուտ համարվող զանգվածային միտինգներն ու երթերը՝ չարքերի նկարներով, չար ուժերին անվանարկելով, բարոյապես նվաստացնելով և հոգեթերապիայի այլ միջոցառումներով, ինչով են տարբերվում հին ժամանակներում չարքերի դեմ մղվող զանգվածային պայքարի ձևերից:

Նրանք էլ էին զանգվածային կյանքի ծեսեր, մերօրյա միտինգներն էլ: