Արցախի անկախությունն այլընտրանք չունի. Շարմազանովը` լիտվացի պատգամավորներին


15:29 , 16 մարտ, 2015

default1in.am-ը գրում է.

Այսօր Լիտվայի խորհրդարանում ՀՀ ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովը հանդիպումներ է ունեցել Լիտվայի խորհրդարանականների հետ:

Մասնավորապես, Լիտվայի Սեյմասի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Բենեդիկտաս Յուոդկայի և մյուս ներկայացուցիչների խնդրանքով ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացին: Շարմազանովը նշել է. «Թե Հայաստանի Հանրապետությունը, թե Արցախի Հանրապետությունը ղարաբաղյան հարցի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակիցն են: Ղարաբաղյան հարցի կարգավորումը դա տարածքային վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ պայքար է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման համար:

Բոլորս պետք է գիտակցենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն այլընտրանք չունի»