Կարո՞ղ եք գուշակել` այս «look»-երից որը 74 դոլար արժե, և որը՝ 7400 (PHOTO)


15:15 , 18 մարտ, 2015

«Թանկից էժանը չկա» ասացվածքը բոլորիս է հայտնի, սակայն ներկայումս ոճաբաններն ու դիզայներներն այնքան են հմտացել իրենց գործում, որ սուղ միջոցներով կարողանում են աներևակայելի արդյունքների հասնել։ Հեռուստահաղորդավարուհի Քեյթ Գերավեյը մի քանի հանդերձանքներ ու աքսեսուարներ փորձեց, որոնց արժեքը զգալիորեն տարբերվում էր իրարից։ Արդյունքն այնպիսին էր, որ դժվար էր տարբերել էժանագին ու թանկ «look»-երը։ Հաղորդավարուհին նշել է նաև, թե որտեղից է գնել իր հագուստներն ու աքսեսուարները։ Բոլոր առցանց խանութների հղումները ներկայացված են ապրանքների կողքին։ Ուստի ինքներդ էլ կարող եք ստանալ այս «look»-երից ցանկացածը։

1. Տոնական 

Մատչելի տարբերակ

Զգեստը՝ 29.50 դոլար, oasis-stores.com

Մանյակը՝ 4.42 դոլար, և պայուսակը՝  22 դոլար, newlook.co.uk

Մատանին՝ 10 դոլար, asos.com

Կոշիկները՝ 7 դոլար, everything5pounds.com

Ընդհանուր արժեքը՝ 74 դոլար

Այս «look»-ն ավելի ամոբողջական ու հաջող կստացվեր, եթե զգեստի հետ համադրվեր նուրբ գոտի, բայցևայնպես պետք է ընդունել, որ ընդամենը 74 դոլարով այսպիսի  տեսք ստանալը բավականին լավ արդյունք է։ Թեպետ այս տարբերակի վրա քիչ գումար է ծախսվել, հազիվ թե գտնվի որևէ մեկը, ով կպնդի, որ կինն էժանագին տեսք ունի։  

Թանկարժեք տարբերակ

 

Զգեստը՝ 968 դոլար beulahlondon.com

Մանյակը՝ 4723 դոլար caratlondon.com

Մատանին՝ 347 դոլար monicavinader.com

Պայուսակը՝ 288 դոլար lkbennett.com

Կոշիկները՝ 1072 դոլար arunaseth.com

Ընդհանուր արժեքը՝ 7396 դոլար

Այս գեղեցիկ զգեստն ասես իսկ և իսկ այս կնոջ կազմվածքի համար ստեղծված լինի։ Այն 75 տոկոսով բամբակե գործվածքից է։ Պետք է ընդունել, որ թեպետ բամբակը բնական գործվածք է, այն համեմատաբար էժան կտոր է, ուստի զգեստի գինը մի փոքր չափազանցված է։ Անգամ ինը կարատանոց ոսկուց պատրաստված մանյակը թանկարժեք զարդի տեսք չունի։ Թեպետ ընդհանուր առմամբ հաղորդավարուհին գեղեցիկ տեսք ունի այս հագուստով ու աքսեսուարներով, կողքից նայողի մտքով էլ չի անցնի, որ այս կերպարն ստանալու համար հազարավոր դոլարներ է պահանջվել։

 

2. Կոկտեյլային  

Մատչելի տարբերակ

Զգեստը՝ 44.37 դոլար axparis.com

Վերնազգեստը՝ 7.40 դոլար և կոշիկները 7.40 դոլար everything5pounds.com

Մանյակը՝ 10.3 դոլար և ականջօղերը՝ 4.44 դոլար claires.co.uk  

Ընդհանուր արժեքը՝ 74 դոլար

Թանկարժեք տարբերակ

Այս զգեստն իր ավելի թանկ տարբերակի նմանակն է, սակայն մատչելիության ու որակի համադրությունը նախընտրող մարդկանց համար սա միանշանակ լավագույն տարբերակն է։ Ոչ ոք չի ասի, որ սա լոկ էժանագին նմանակկում է, քանի որ այս զգեստը ոչ միայն չի զիջում, այլ դեռ մի բան էլ գերազանցում է բնօրինակին։ Այս զգեստի գույնն ավելի հագեցած է ու տեսքը՝ ավելի ճոխ։ Սա այն դեպքերից է, երբ «թանկից էժանը չկա» ասացվածքն անտեղի է։   

Զգեստը՝ 680 դոլար oxygenboutique.com

Կաշվե բաճկոնը՝ 2727 դոլար michaelkors.com

Աստղաձև մանյակը՝ 2209 դոլար sheeva.com

Ականջօղերը՝ 1027 դոլար astleyclarke.com

Կոշիկները՝ 746 դոլար giuseppezanottidesign.com

Ընդհանուր արժեքը՝ 7390 դոլար

Սա հոյակապ զգեստ է, սակայն այն այնքան երկար է, որ կրելով այն՝ քեզ զգում ես հովազի ու մարդու խառնուրդ, ինչ-որ անհասկանալի դիցաբանական կերպար։ Նորաձևության ցանկացած գիտակ առաջին իսկ հայացքից կհասկանար, որ զգեստը բնական գործվածքից չէ։ Այն կարված է վիսկոզից՝ արհեստական մետաքսից։ Դժվար է ասել, թե որքանով է բաճկոնը սազում զգեստի հետ, քանի որ հաղորդավարուհին այն չի հագել, սակայն եթե անգամ այն կատարյալ կերպով համադրվում է զգեստի հետ, միևնույնն է, մոտ 3000 դոլար այսպիսի հասարակ, ու նույնիսկ մի տեսակ անշուք բաճկոնի դիմաց վճարելը խելահեղություն է։ Մանյակը զարդարված է մանր շափյուղաներով, սակայն դրանք այնքան մանր են, որ մանյակի ընդհանուր տեսքը նախորդ տարբերակի մանյակից շատ չի տարբերվում։ Թերևս միայն հմուտ ոսկերիչը կկարողանար տարբերակել կեղծ ու իսկական մանյակները։   


3. Առօրյա 

Մատչելի տարբերակ

Վերարկու՝ 44 դոլար boohoo.com

«George at Asda» բրենդի սվիտեր՝ 6 դոլար direct.asda.com

Կոշիկներ ու ջինսեփ տաբատ՝  յուրանքանչյուրը՝ 7.40 դոլար դոլար everything5pounds.com

Պայուսակը՝ 43.7 դոլար hm.com

Մանյակը՝ 11.8 դոլար  daisystreet.co.uk

Ընդհանուր արժեքը՝ 73.9 դոլար

Այս վերարկուն իրական արժեքից անհամեմատ ավելի թանկ տեսք ունի։ Դրա թերևս միակ թերությունը բարակությունն է։ Այն ավելի շուտ դեկորատիվ վերարկու է հիշեցնում, որը հակացուցված է մրսկան մարդկանց։ Պայուսակը, կոշիներն ու վերարկուն ներդաշնակ համադրություն են կազմում։ Այս դեպքում ևս մանյակը գրեթե չի տարբերվում իր ավելի թանկ նմանակից։

Թանկարժեք տարբերակ

 

Վերարկուն՝ 2144 դոլար, aquascutum.com

«Adam Lippes» ընկերության մետաքսե ու քաշմիրե սվիտեր՝ 1094 դոլար, net–a-porter.com

«J Brand»ջինսե տաբատ՝ 443 դոլար, selfridges.com

Պայուսակ՝ 2218 դոլար, aspinaloflondon.com

«Shourouk» բրենդի մանյակ՝ 872 դոլար, benna.co.uk

Կոշիկներ՝ 621 դոլար, arunaseth.com

Ընդհանուր արժեքը՝ 7398 դոլար

Նորաձության աշխարհում թրծված աչքն անմիջապես կզգա տարբերությունն այս ու նախորդ «look»-երի միջև։ Կիպ ջինսե տաբատը, ծնկին հանսող վերարկուն, բարձրակրունկ կոշիկներն ու ազատ ոճի պայուսակը դասականի ու սպորտայինի յուրօրինակ միքս են ստեղծում, սակայն դրանում, այնուամենայնիվ, գերիշխող է դասականը։ Այս կերպարում ամեն ինչ բարձրորակ է, սակայն պետք է խոստովանել, որ մանյակն ու կոշիկներն առանձնապես չէին տարբերվում նախորդ տարբերակում օգտագործվածներից։