Առաջին տիկինը կողմ է կրծքով սնուցմանը


19:50 , 16 հոկտեմբեր, 2012

Կրծով սնուցման համաշխարհային 20-րդ շաբաթվա շրջանակներում,  հոկտեմբերի 16-ին Հյուսիսային պողոտայում <Վստահություն> ՀԿ-ն կազմակերպել էր ֆլեշ մոբ, որն ուղղված էր կրծքով սնուցման խրախուսմանը:

Միջոցառմանը հիմնականում մասնակցեցին երիտասարդ ծնողներ, որոնք իրենց մասնակցությամբ և <գործողություններով> փորձում էին բարձրացնել հասարակական իրազեկման մակարդակը՝ կապված կրծքով սնուցման անհրաժեշտության և դրա բացառման դեպքում բացասական հետևանքների հետ:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանը, ով ևս կարևորեց այս քայլը և իր աջակցությունը հայտնեց կազմակերպիչներին: