13:04 , 16 մարտ, 2015
Yerkir.am-ը գրում է.
Թուրքիայում հայտնի դերասան Հաքան Մերիչլիլերը հայտնել է, որ ցանկանում է նկարահանվել քաղաքական ֆիլմերում:
Ըստ Demokrathaber-ի՝ դերասանը նշել է նաև, որ իր ամենամեծ ցանկությունն է մարմնավորել 2007 թվականի հունվարի 19-ին «Ակօս» խմբագրատան դիմաց դավադրաբար սպանված հայ լրագրող-խմբագիր Հրանտ Դինքին: