Ռոման Ամոյան. «Եթե օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը որոշել է, Բաքու կմեկնեմ»


12:46 , 16 մարտ, 2015

Ռոման Ամոյան. «Եթե օլիմպիական  կոմիտեի ղեկավարությունը որոշել է, Բաքու կմեկնեմ»Aravot.am-ը գրում է.

Չնայած ՀԱՕԿ-ի գործկոմը օրերս որոշել է, որ Հայաստանի թիմերը կմասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին, թեման մնում է ամենաքննարկվողներից մեկը մարզաշխարհում: Հարազատ դպրոցում աշակերտների հետ հանդիպումից հետո լրագրողները փորձեցին իմանալ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանի տեսակետը: 

- Ի՞նչ կարծիքի ես Եվրոպական խաղերին Հայաստանի մասնակցելու որոշման մասին: 

Ես նախորդ օրն եմ տեղեկացվել այդ մասին: Եթե մեր օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը որոշել է մասնակցել, պիտի մասնակցեմ: Ես մարզիկ եմ ու ինձ համար նշանակություն չունի, թե որ երկրում է մրցումը: Պատրաստ եմ ոչ միայն մեկնել, այլեւ հաղթել: 

- Իսկ այնտեղ կթողնե՞ն, որ հաղթես: Մանավանդ, որ դրա դառը փորձն ունես: 

– Պետք է անել ամեն ինչ: Ուղղակի այնտեղ դա շատ դժվար է: 2007 թվականին առաջին քայլն արել ենք մենք՝ ըմբիշներս: Մասնակցել ենք աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային էր: Հենց առաջին շատ ծանր գոտեմարտում իրականում հաղթեցի ադրբեջանցի Ռովշան Բայրամովին, բայց մրցավարները բարձրացրին նրա ձեռքը ու ես ուղեգրից զրկվեցի: Իրոք, ահավոր լարված մթնոլորտ էր: Անում էին այնպես, որ ցանկացած հայ ըմբիշ, թեկուզ ուրիշ երկրից լինի, պարտվեր: «Յան» ազգանունով մարզիկը պետք է պարտվեր: Բայց եթե պետք է այս անգամ էլ մեկնենք, ամեն ինչ անելու ենք հաղթանակի համար: Միայն թե վնասվածքներ չունենանք: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ