2 ամիս շարունակ որոնվող տղամարդը հայտնաբերվել է. դիակի վրա բռնության հետքեր չկան, սակայն քիթը կենդանիների կողմից հոշոտված է


12:22 , 16 մարտ, 2015

Pastinfo.am-ը գրում է.
Երեկ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի ամառանոցների մոտակայքում տղամարդու դիակ է hայտնաբերվել:
 
Պարզվում է, որ 46-ամյա տղամարդը հունվարի 12-ից անհետ կորած է համարվում, իսկ դեպքից օրեր անց փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
 
Դիակը հայտանաբերվել է առանց բռնության հետքերի, սակայն ձախ քունքի վերևի մասում արյան զեղում է եղել, ոտքերին քերծվածքներ, իսկ քիթը՝ կենդանիների կողմից հոշոտված:
 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: