Պեսկովը հրաժարվել է հայտնել Վլադիմիր Պուտինի գտնվելու վայրը


11:48 , 16 մարտ, 2015

Պեսկովը հրաժարվել է հայտնել Վլադիմիր Պուտինի գտնվելու վայրըPanorama.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է «Դոժդ» ինտերնետային հեռուստաընկերության լրագրողին հայտնել Վլադիմիր Պուտինի գտնվելու վայրը, պատճառաբանելով, թե նմանօրինակ պրակտիկա չկա։ Այս մասին հայտնում է հեռուստաընկերության կայքը։

Հաղորդագրության համաձայն, Պեսկովը նաև հրաժարվել է մեկնաբանել տեղեկություններն այն մասին, որ Վլադիմիր Պուտինը գրիպ է։

«Չենք մեկնաբանում, հարցը փակված է», - ասել է Պեսկովը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ