10:20 , 16 մարտ, 20151in.am-ը գրում է.

Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրում «Բորդո»-ից կրած պարտությունից հետո ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը խոսել է փարիզյան ակումբի անհաջող ելույթից` դժգոհություն հայտնելով ինչպես արդյունքից, այնպես էլ ֆուտբոլիստների վնասվածքներից:
Թիմի առաջատար երկու ֆուտբոլիստներ` Դավիդ Լուիսն ու Յոհան Կաբայը ստիպված էին լքել խաղադաշտը հանդիպման 38-րդ և 73-րդ րոպեին:
«Մենք միավորներ ենք կորցրել, քանի որ «Բորդո»-ն արժանի էր հաղթանակի, իսկ ՊՍԺ-ի ջանքերը բավարար չէին հաղթանակ տանելու համար: Հնարավոր է, մենք արժանի էինք ոչ-ոքիի, քանի որ երկու անգամ հավասարեցրինք հաշիվը: Մեր թույլ խաղի պատճառը կարող էր լինել այն, որ օրեր առաջ 10 ֆուտբոլիստով խաղացել ենք «Չելսի»-ի դեմ:
Սակայն պարտությունից առավել ես դժգոհ եմ երկու ֆուտբոլիստների վնասվածքներից: Դավիդ Լուիսը մկանային խնդիրներ ունի, իսկ Կաբայը` ծնկի վնասվածք է ստացել»,- Բլանի խոսքերը մեջբերում է ՊՍԺ-ի մամլո ծառայությունը: