10:00 , 16 մարտ, 2015
Lurer.com-ը գրում է.
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը:
Ապարանի և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:
Տավուշի մարզում առկա է մառախուղ:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: