Տղամարդը թերթում հայտարարություն է տվել կնոջ դավաճանության մասին


09:52 , 16 մարտ, 2015

Life.panorama.am-ը գրում է.

Տղամարդը թերթում հայտարարություն է տվել կնոջ դավաճանության մասինԻտալական Corriere della Sera պարբերականում մի հետաքրքիր հոդված է հրապարակվել, որում մի տղամարդ պատմում է իր կնոջ դավաճանությունների մասին:

Էնցոն, իմանալով կնոջ դավաճանության մասին, որոշում է մի ամբողջ սյունակ գնել թերթում և այնտեղ տեղադրել իր նամակը, որն ուղղված է կնոջը: Նամակը հրապարակվել է պարբերականի մարտի 13-ի համարում: Նա ցանկացել է ողջ երկրին պատմել, որ բաժանվում է իր սիրելի կնոջից և նրա հետ կհանդիպի դատարանում:

Նամակը սկսվում է այսպես.

«Սիրելիս, գիտես, որ ես քեզ համար պատրաստ եմ ամեն ինչի: Ես միշտ փորձել եմ պաշտպանել մեր սերը, սակայն դու ամեն ինչ քանդեցիր: Յոթ տարվա ամուսնությունից հետո ես ուզում եմ ամբողջ Իտալիային պատմել քո դավաճանության մասին»: Այնուհետև նա գրում է, որ հեռանում է և նրանք կտեսնվեն դատարանում: Տղամարդը հայտարարել է նաև, որ սոցիալական ցանցում բացել է էջ այս ամենի վերաբերյալ, որը մեկ օրում 3,4 հազար հավանություն (like) է հավաքել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ