Արմավիրում վերընտրվել է գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը


09:45 , 16 մարտ, 2015

Tert.am-ը գրում է.

Արմավիրում քաղաքապետի ընտրություններում առաջադրված միակ թեկնածուն` գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, երեկ կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ստանալով  8169 ձայն` վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից:

Նշենք, որ այլընտրանքային թեկնածու չլինելու պարագայում առաջադրված թեկնածուն կարող է ընտրվել կամ վերընտրվել, թեպետ Ռուբեն Խլղաթյանին դեմ է քվեարկել 810  ընտրող` ընտրատարածքում գրանցված 28 421 ընտրողների ընդհանուր թվից:

Քվեատուփում առկա 9 246 քվեաթերթիկներից անվավեր է ճանաչվել 265-ը: