09:38 , 16 մարտ, 2015
1in.am-ը գրում է.
Ֆրանսիայի քաղաքացին որոշել է կնոջը տեղափոխել ճամպրուկով։ Լեհ սահմանապահները Տերեսպոլի անցակետում հայտնաբերել են ֆրանսիացու ճամպրուկի պարունակությունը։
Նա փորձել է Մոսկվայից Նիցցա ուղևորվել, իսկ նման քայլի դիմել է այն պատճառով, քանի որ ռուս կինը համապատասխան փաստաթղթեր չի ունեցել։ Այս մասին հայտնում է «ՈւՆԻԱՆ» գործակալությունը։
Ճամպրուկից դուրս գալուց հետո կինն իրեն լավ է զգացել և բուժօգնության կարիք չի ունեցել։ Այսպիսով՝ ռուս կնոջ հետ հայրենիք ուղևորվելու ամուսնու փորձն ավարտվել է Լեհաստանում։ Նրանք պատասխանատվոթյուն կկրեն պետական սահմանը ապօրինի հատելու համար։ Նրանց սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում։