08:48 , 16 մարտ, 20151in.am-ը գրում է.

Պարզվել է, թե սննդակարգում ինչպիսի սովորություններն են արագացնում ծերացումը: Ստորև ներկայացվում է դրանցից 5-ը՝ գրում է Direct-press.ru-ն:
1. Ֆասթ ֆուդի նկատմամբ հակումը: Դրանք օրգանիզմում կրճատում են քրոմոսոմների վերջին հատվածների երկարությունը՝ արագացնելով ծերացումը:
2. Քաղցրի նկատմամբ սերը: Շաքարի ավելորդ քանակը ներթափանցում է արյան մեջ և խնդիրներ հարուցում սպիտակուցային մոլեկուլներում հայտնվելու պատճառով: Այս գործընթացը ևս արագացնում է ծերացումը:
3. Ավելորդ ածխաջրերը: Դրանք շատ արագ շաքարի են վերածվում և ներթափանցում արյան մեջ:
4. Քաղցի զգացումին սպասելը: Ուտելու համար եթե դուք սպասում եք քաղց ունենալուն, դա ևս կարագացնի ծերացման գործընթացը:
5. Համակարգչի առջև սնվելը: Համակարգչի առջև, ավտոմեքենայում կամ սթրեսի ժամանակ սնվելը ևս վնասակար է առողջության համար: