Գերմանիայում Եվրոպայի «ամերիկանացման» դեմ ցույց է տեղի ունեցել


07:58 , 16 մարտ, 2015

1in.am–ը գրում է.

Article-Lead-wide6271601411c7zeimage.related.articleLeadwide.729x410.11c7zi.png1414357448314.jpg-620x349-e1414408647199

Գերմանիայի Հանովեր քաղաքում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ «Դադարեցրե՛ք ահաբեկչությունը», «Դադարեցրե՛ք նոր համաշխարհային կարգը» կարգախոսներով:

Ինչպես հաղորդում է Press TV-ին, ցուցարարները բողոքել են Եվրոպայի «ամերիկանացման» և ուկրաինական ճգնաժամի շուրջ մթնոլորտը թեժացնելու դեմ:

Գերմանացի հայտնի լրագրող Քրիստոֆ Հյորսթելը, որը ևս մասնակցել է ցույցին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին մեղադրել է «Ուկրաինայում նացիստներին» աջակցելու համար:

«Ցանկանում եմ Մերկելին տեսնել դատարանում, որտեղ կապացուցվի, որ նա Ուկրաինայում աջակցում է նացիստներին»,-ասել է նա: