07:32 , 16 մարտ, 2015
Lurer.com–ը գրում է.
Եգիպտոսի մայրաքաղաքում պայթուցիկ սարք է գործարկվել. հայտնում է Agence France-Presse-ը:
Պայթյունի հետևանքով սպանվել է մի դռնապան: Միջադեպը տեղի է ունեցել Մաթարիայի տարածքում, որը բնութագրվում է որպես նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների հենակետ:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ երկրում սկսել են մահապատժի ենթարկել գահընկեց առաջնորդի կողմնակիցներին: