04:24 , 16 մարտ, 2015
Armlur.am–ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին այցելել է Մարտակերտի և Շահումյանի շրջաններ:
ԼՂՀ ղեկավարը ծանոթացել է Մարտակերտ-Վարդենիս մայրուղու կառուցման աշխատանքների ընթացքին:
Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղում Նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արարատ Խլղաթյանը:
Բակո Սահակյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների կապակցությամբ: Այդ համատեքստում Նախագահը հատուկ ընդգծել է շինարարության բարձր որակի ու նախանշված ժամկետների ապահովման անհրաժեշտությունը՝ տալով համապատասխան ցուցումներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ