Մահապատիժն ի կատար ածող պատանի դահիճը ֆրանսիացի 5–րդ դասարանի աշակերտ է


03:28 , 16 մարտ, 2015

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից ավարտվող շաբաթվա սկզբին տարածված իբր իսրայելական լրտեսի մահապատժի վերաբերյալ տեսանյութում պատիժն ի կատար ածող պատանի դահիճն, ամենայն հավանականությամբ, Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի միջին դպրոցներից մեկի СМ2 (հայաստանյան չափանիշներով՝ 5-րդ դասարանի) աշակերտ է, ում ճանաչել են համադասարանցիները՝ դիտելով կադրեր վերոնշյալ տեսանյութից: Պատանու անունը Ղայան է, նա դպրոց չի հաճախել 2014 թ. մարտի 11-ից: