Առանց Ասադի հետ բանակցությունների ոչ մի բան էլ հնարավոր չէ անել այդ տարածաշրջանում


01:37 , 16 մարտ, 2015

U.S. Secretary of State John Kerry speaks to a meeting of the American Chamber of Commerce in Egypt in Sharm el-Sheikh March 13, 2015.  REUTERS/Brian SnyderՊահ։ Հազիվ խելոքացան։ ԱՄՆ պետքարտուղար Քերրին ասել է, որ կգնան բանակցությունների Բաշար Ասադի հետ, որովհետև ISIS-ի սպառնալիքն աշխարհին առավել վտանգավոր ձևեր է ընդունում։
Հիշեցի գարնան կողմերը ԱՄՆ Ազգային ռադիոյով լսածս մի ինտերվյուն` Աֆղանստանում և Իրաքում ժամանակին դեսպան աշխատած ԱՄՆ մի բարձրաստիճան դիվանագետի հետ։ Թղթակցի այն հարցին, թե ինչպես պիտի ԱՄՆ-ը դիմագրավի իսլամական ծայրահեղականներին Իրաքում, մարդն ասեց, որ միակ ճանապարհը Բաշար Ասադի հետ ուղղակի բանակցություններն են։ Առանց այդ բանակցությունների և նրա հետ համաձայնության գալու ոչ մի բան էլ հնարավոր չէ անել այդ տարածաշրջանում։
Կես տարուց ավել անցավ, նոր հասան այդ մտքին։

Կից նյութն` այստեղ