Ժողովուրդներ, որոնք չգիտեն՝ ինչ է համբույրը


20:30 , 15 մարտ, 2015

Բոլորս գիտենք, որ համբույրն օգնում է երկու մարդկանց մտերմանալ ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես: Համբույրը մեր կյանքի բաղկացուցիչ մի մասն է: Դժվար թե մենք կարողանանք պատկերացնել մեր կյանքն առանց համբույրի:

Սակայն կան մարդիկ՝ նույնիսկ ազգեր, ժողովուրդներ, ովքեր նույնիսկ չեն էլ կասկածում՝ ինչ է համբույրը:

Եվ այսպես ծանոթանանք այդ ժողովուրդներին. 

Տոնգո կղզիներ

tonga-31

Բարեկամության կղզիներում մարդիկ վերցնում են դիմացինի ձեռքը և ուժեղ շփում իրենց քթին կամ բերանին: Դա մեծ հարգանքի նշան է:

Չիտտատոնգ

rangamati-slide-3Չիտտատոնգի բարձրունքներում բնակվող ցեղերի լեզվում չկա «համբույր» բառը, բայց փոխարենը կա՝ «հոտոտիր ինձ»:

Նոր Զելանդիա

New Zealand Maori rowing ceremonial coreography
20-րդ դարի 50-ականներին հայտնաբերվել է Ջեյմս Կուկի ճանապարհորդությունների ընթացքում արված ձեռագրերը: Նոր Զելանդիայից իր ձեռագրերում նա բերում է հետևյալ փաստը՝ հանդիպման ժամանակ վայրենիները միմյանց ուսերին էին գցում տերևներից պատրաստած ծածկոցներ և բարձր խռխռացնում էին՝ քթանցքները քաշելով օդը:

Ֆուգա կղզիներ

fiestaՖիլիպիններում գտնվող Ֆուգա կղզու պապուասներն ու սովորական բնակիչները միմյանց ողջունելիս միշտ գլխավերևում պահում են հոտավետ որևէ մի բան, որպեսզի իրեն ողջունող մարդու համար «համեղ լինի»:

Սոկոտրա կղզիներ

thaipusam_in_socotra

Հնդկական օվկիանոսում, Սոմալիի ափերի մոտ գտնվող Սոկոտրա կղզում մարդիկ միմյանց ողջունելիս համբուրում են միմյանց ուսերը և ուժեղ կսմթում են մատները: Դա լավ տրամադրության նշան է:

Շարունակությունն՝ այստեղ