16:37 , 15 մարտ, 2015
Հոլանդական De Telegraaf պարբերականը անդրադարձել է «Եվրատեսիլ 2015»-ին հայաստանյան Genealogy խմբի Don’t Deny երգին։
Ըստ պարբերականի, Genealogy խմբի անդամները աշխարհի տարբեր երկրներից հայեր են, որոնք 1915 թվականի Ցեղասպանության հետեւանքով լքել են իրենց հայրենիքը: Don’t Deny երգի հոլովակում նրանք իրենց նախնիների անձնական եւ ընտանեկան լուսանկարներն են ցուցադրում:
Պարբերականը նշել է նաև, որ հայերի դեմ իրագործված հանցագործությունը ցեղասպանություն է:
«Սոցիալական ցանցերում լրջորեն քննարկվում է, թե որքանով է երգը քաղաքականացված: Ի՞նչ է դա, «Եվրատեսիլ»-ին մարտահրավե՞ր: Փառատոնի ժամանակ երբեք չեն ողջունել քաղաքական խոհանոցը:
Երկուշաբթի բոլոր մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց երգերը: Շաբաթ-կիրակի «Եվրատեսիլ»-ի կազմկոմիտեն կրկին կդիտարկի Հայաստանի հայտը:
Թուրքական կողմից երգի շուրջ արձագանք առայժմ չկա, տեղական մամուլում հիշատակումներ՝ նույնպես:
Հիշեցնենք, որ այս տարի Թուրքիան չի մասնակցելու «Եվրատեսիլ»-ին, սակայն մեծ ծրագրեր ունի հաջորդ մրցույթի հետ կապված». - գրված է De Telegraaf-ում։