9 էքստրեմալ զբոսաշրջային արահետներ՝ սուր զգացողությունների սիրահարների համար (Photo, Video)


14:59 , 15 մարտ, 2015

1in.am-ը գրում է.

Ադրենալինի սիրահարների համար novate.ru-ն ներկայացնում է զբոսաշրջային 9 էքստրեմալ արահատներ:

1. Լեռ Հուաշան-Շենսի, Չինաստան
Շենսիի արվարձանում գտնվող լեռան գագաթը հասնում է 2100 մետր բարձրության: Ուղղաբերձ ժայռերի պատճառով լեռան վրա հնարավոր է բարձրանալ միայն 1800-ականներին կառուցված «արահետների համակարգով»:
Гора Хуашань - Шэньси, Китай.

2. Ժայռ Մարգարե, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Համարյա անթերի հարթություն ունեցող այս ժայռը կիրճից վեր է խոյանում ավելի քան 550 մետր: Այն այնքան ամուր է, որ լեռնագնացները չեն կարողանում օգտագործել սովորական կեռիկներ:
Скала Пророк - Калифорния, США

3. Ուրվականային քարանձավ և Փիքոք Սփրինգս, ԱՄՆ
Դայվինգի և անձավագիտության համադրումը էքստրեմալ տուրիզմում գնալով ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում: Դրա ժամանակ էքստրեմալները լողում են միանգամայն մութ ստորջրյա քարանձավներում:
Призрачная пещера и Пикок Спрингс — США

4. Հեծանվային արահետ Մոհեր, Իռլանդիա
Մոհերի ժայռերը հնագույն գոյացություններ են: Նեղ քարքարոտ խութը (լայնությունը՝ 10 սմ), որով ձգվում է հեծանվային արահետը, անցնում է 180 մ բարձրություն ունեցող գիրթ ժայռի երկայնքով:
Велосипедная тропа Мохер — Ирландия.

5. Ֆալուզի ջրվեժներ, Վաշինգտոն, ԱՄՆ
22-ամյա Թայլեր Բրեդն արդեն հայտնի է որպես էքստրեմալ: Նրա հերթական «խելագարությունը» դարձել է 60 մետրանոց ջրվեժից անկումը:

6. Լող՝ սպիտակ շնաձկների հետ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Տախտակի վրա սովորական թիավարումը գնալով ավելի մեծ ճանաչում է գտնում: Քրիս Ֆալլոուսը այս հանգիստ սպորտաձևը վերածել է մահվան հետ խաղի: Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա հանգիստ թիավարում` շնաձկներից 1.7 մետր հեռավորության վրա:

7. Սար Պլանժեր, Ալյասկա, ԱՄՆ

Սարի բարձրությունը 300 մետր է, այն հաղթահարելը գրեթե անհնար է, որովհետև լեռնալանջերը գտնվում են 70-80 աստիճան անկյան տակ:
Гора Планжер - Аляска, США

8. Վերելք սառած ջրվեժ, Բրիտանական Կոլումբիա, Կանադա

Կանադացի լեռնագնացները նոր զբաղմունք են գտել. նրանք բարձրանում են 182 մ բարձրություն ունեցող սառած ջրվեժները:
Восхождение по замерзшему водопаду - Британская Колумбия, Канада

9. Մխացող գագաթներ, Չիլի, Գվատեմալա
Այս սպորտաձևը կոչվում է հրաբխային ալպինիզմ: Սուր զգացողությունների սիրահարները բարձրանում են Պակայա հրաբխային լեռը, որը 2.4 կմ բարձրություն ունի: Մի քանի մետրի վրա հոսում է թեժ լավան:
Тлеющие пики - Чили, Гватемала