13:48 , 15 մարտ, 2015
Tert.am-ը գրում է.
ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Tert.am-ի հետ զրույցում կարևորեց Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան:
«Իրականում այս ամբողջ միջոցառումների շրջանակներում շատ մեծ նշանակություն ունի Պուտինի այցը: Կարող է տասը երկրի ղեկավար չգալ, սակայն իր գալը կծածկի դա: Որքան երկիրը մեծ, այնքան ներկայությունը կարևոր է»,-ասաց նա և նշեց, որ ապրիլի 24-ին շատ կարևոր է նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ գերտերությունների ներկայությունը Հայաստանում:
Նա նշեց, որ կապված Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումների հետ, պատկերացնում է, թե ինչ լարվածությամբ են աշխատում դեսպանատները:
«Բավականին բարդ վիճակ է, որովհետև թուրքերն իրենց խաղն են խաղում»,-ասաց նա:
Նա գտնում է, որ Պուտինի այցը Հայաստան կարող է շրջադարձային լինել և կարևոր այն նշանակություն ունի` կապված Գյումրու դեպքերի, մեր հասարակության ամբողջ տրամադրությունների համատեքստում:
Շարունակությունն՝ այստեղ