00:45 , 15 մարտ, 2015
1in.am-ը գրում է․
Ճապոնիայում գետնից 248 մետր բարձրության վրա թռել է կոնֆետային վառելիքով հրթիռ։ Հրթիռը պատրաստել է հրուշակեղեն արտադրող UHA Mikakuto կազմակերպությունը։ Որպես վառելիք օգտագործել են Puccho կոնֆետները։ Հեղուկ գազն օգտագործվել է որպես օքսիդացնող։
Կարամելային վառելիքն առաջին անգամ օգտագործել է Բիլ Քոլբերնը 1948 թվականին։ Այնուհետև կարամելային վառելիքը զանգվածաբար սկսեց կիրառվել Բերտրան Բրինլինի գրքի լույսընծայումից հետո՝ 1960 թվականին։