Պահքը որպես օրգանիզմը մաքրելու միջոց


00:39 , 15 մարտ, 2015

Doctors.am-ը գրում է․

Կյանքի ընթացքում մեր օրգանիզմ անընդհատ ներթափանցում են վնասակար նյութեր: Դրանք են թունավոր գազերը, ռադիոակտիվ նյութրեր (քիչ քանակությամբ), ծանրմետաղական միացություններ, պեստիցիդներ, դեղորայքային նյութեր և այլն:

Բուսական սնունդը պարունակում է պեկտիններ և ցելյուլոզա, որոնք նպաստում են թունավոր նյութերի կապելուն և դուրս բերեմանը օրգանիզմից: Ցելյուլոզան իրենից ներկայացնում է պոլիսախարիդային թաղանթանյութ,որն ունի շատ հետաքրքիր հատկություն: Այն սպունգի պես իր մեջ է հավաքում խոլեստերինը, ծանր մետաղները, ռադիոնուկլիդները, այլ տոքսիկ նյութեր ու այդպիսովօրգանիզմից հեռացնում:(Պարունակվում է մրգերում, բանջարեղեններում, լոբազգիներում, հացահատիկային կուլտուրաներում): Իսկ պեկտինը ունի ջուրը կլանելու հատկություն,որից դառնում է ժելեանման ու մեծանում է չափերով, ինչից էլ առաջացնում է հագեցման զգացողություն:(Պարունակվում է վարսակում, սև հացում,լոբազգիներում և մերգերի ու բանջարեղենների մի մասում):

Բույսերը սինթեզում են նաև մեծ քանակությամբ վիտամիններ, անտիօքսիդանտներ և բիոլոգիապես ակտիվ այլ նյութեր, որոնք կենդանական սնունդի մեջ չեն հանդիպում, և որոնց դերը սակայն շատ մեծ է օրգանիզմի առողջ և նորմալ գուրծունեության համար: Օրինակ. բետտա կարոտինը (գազար, կարմիր պղպեղ,սև հաղարջ, չիչխան) ունի իմունիտետ բարձրացնող և ադապտոգեն, նաև ազատ ռադիկալների ստեղծման խոչընդոտող հատկություն (ազատ ռադիկալները քիմիապես կայուն նյութեր են որոնք դժվար են դուրս գալիս օրգանիզմից և համարվում են օրգանիզմի «աղբը»):

Ռեսվեռատրոլ նյութը (կարմիր գինի) ունի հակաքաղցկեղածին ակտիվություն: Նաև  շատ օգտակար նյութեր են պարունակում համեմունքները, որոնք ունեն մանրէասպան և իմունաստիմուլացնող հատկություններ: Վիտամինները ունեն նյութափոխանակությունը կարգավորող հատկություն և հանդիսանում են կատալիզատորներ օրգանիզմում ընթացող շատ ռեակցիաների համար:

Շատ դեղաբույսեր և հատապտուղներ ունեն միզամուղ հատկություն, ինչով նույնպես խթանում են օրգանիզմից վնասակար նյութերի հեռացմանը: Ահա դրանցից մի քանիսը, որ աճում են ՀՀ տարածքում.

Ի դեպ պահք պահելու ժամանակ կարելի է բազմազան դարձնել ձեր օրական խմելու թեյերի տեսակները: