23:57 , 14 մարտ, 2015
Replik.am-ը գրում է․
Գիտնականները կատարել են հետազոտություններ, ինչի արդյունքում պարզել են, որ տղամարդիկ ավելի հեշտ և արագ են ազատվում ավելորդ քաշից: Արդյնուքում պարզվել է, որ ի սկզբանե մարմնի մեծ քաշն ու մկանների մեծ քանակն օգնում է տղամարդկանց ավելի շուտ նիհարել:
Հետազոտությունները ցույց են տվել, որ առաջնային շրջանում տղամարդիկ ավելի արագ են քաշ կորցնում, այնուհետև կանանց և տղամարդկանց արագությունը հավասարվում է:
Բացի դրանից, կանայք ավելի հեշտ են կապվածություն ձեռք բերում սննդի նկատմամբ: