Զարմանալի չէր լինի, որ այս անսպասելի անհետացմամբ Պուտինը իր իշխանությունն է ամրապնդում


23:59 , 14 մարտ, 2015

Պուտինի անհետացման հետ կապված ակամայից հիշեցի Իվան Ահեղի հայտնի պատմությունը: 1564թ.-ին Իվան Ահեղը լքեց Մոսկվան` իր հետ տանելով զավակներին և ողջ գանձարանը: Որոշ ժամանակ անց, նա ուղերձ հղեց բոյարներին, հայտարարելով, որ դժգոհ է վերջիններից, միաժամանակ հայտարարելով, որ դա չի տարածվում ժողովրդի վրա: Ժողովուրդը, հիշելով բոյարական ապօրինությունների ժամանակը, խնդրեց ցարին վերադառնալ: Տեսնելով, որ ուժն իրենց կողմը չէ, բոյարները միացան այդ խնդրանքին: Իվանը Ահեղը վերադարձավ և ստեղծեց հայտնի օպրիչնինան, որը մեծ հետևանքներ թողեց ռուսաց պատմության վրա...
Այս դեպքում միգուցե այլ պատճառներ կան, բայց զարմանալի չէր լինի, որ այս անսպասելի անհետացմամբ Պուտինը իր իշխանությունն է ամրապնդում և նոր խոշոր փոփոխությունների հիմքերն է դնում