Կազանի «Ադմիրալ» առևտրի կենտրոնի հրդեհման գործով երկրորդ կասկածյալն է ձերբակալվել


23:30 , 14 մարտ, 2015

Tert.am-ը գրում է․

Ձերբակալվել է Կազանի «Ադմիրալ» առևտրի կենտրոնում բռնկված  հրդեհի գործով երկրորդ կասկածյալը, ով առևտրի կենտրոնի հիմնական վարձակալ «Զարյա» ընկերության փոխտնօրեն Նիկոլայ Կաեկինն է:  Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդվում է ՌԴ Քննչական կոմիտեի կայքում:

Գերատեսչությունը հարցում է ուղարկել դատարան` կասկածյալին կալանքի տակ առնելու համար: Կաեկինն իր մեղքը չի ընդունում:

 Հիշեցնենք, որ մարտի 13-ին կալանքի տակ է վերցվել «Զարյա» ՍՊԸ-ի Հուսեյն Գահրամոնովը, ով կասկածյալ է հանդիսանում նույն քրգործով: Հարցաքննման ժամանակ նա պատմել է, որ առևտրի կենտրոնում չեն վերացվել խախտումները, որոնք հայտնաբերվել են 2013-ին հրշեջ ծառայության անվտանգության  կանոնների ստուգման ժամանակ:

Հիշեցնենք, որ հրդեհը Կազանի «Ադմիրալ» խոշոր առևտրի կենտրոնում տեղի է ունեցել մարտի 11-ին:  Նախնական տվյալներով` հրդեհը բռնկվել է էլեկտրալարերի խափանման պատճառով: