Իսրայելցի գերիին սպանած փոքրիկ ահաբեկիչն ամենայն հավանականությամբ ֆրանսիացի է


23:09 , 14 մարտ, 2015

Replik.am-ը գրում է․

Օրեր առաջ իսրայելցի գերիին գնդակահարած դահիճ երեխան, ամենայն հավանականությամբ, ֆրանսիական Թուլուզ քաղաքի դպրոցներից մեկի աշակերտ է եղել: Բանն այն է, որ նշված դպրոցի աշակերտները համացանցում տարածված տեսանյութում ճանաչել են իրենց համադասարանցուն: Այդուհանդերձ պաշտոնապես այս ինֆորմացիան չի հաստատվել:

Ամեն դեպքում, երեխան, ով կարող է ֆրանսիացի լինել, դպրոց չի հաճախել 2014 թվականի մարտի 14-ից, այնպես որ չի բացառվում, որ տեսանյութում հենց ինքն է: Այս պահին իսլամիստների կողմից տարածված դաժան տեսանյութը մանրամասն ուսումնասիրվում է: