Անտառային հրդեհ՝ Չիլիում. կա 1 զոհ, 20-ից ավելի վիրավոր


21:38 , 14 մարտ, 2015

xw_9878211in.am-ը գրում է․

Չիլիում խոշոր անտառային հրդեհի պատճառով մահացել է 1, վիրավորվել 20-ից ավելի մարդ: Տարերքին զոհ է դարձել 66-ամյա կին: Վիրավորներից 5-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:

Իշխանությունները Վինյա-դել-Մար և Վալպարասիո համայնքներում հայտարարել են սպառնալիքի «կարմիր» մակարդակ: Այնտեղից կտարհանվի 16 հազար մարդ: