21:26 , 14 մարտ, 2015
Tert.am-ը գրում է․
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 13-ին Ռիգայում հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղար Անդրեյ Պիլդեգովիչի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ Ազգային ժողովից՝ կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները բարձր են գնահատել պարբերական քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակը: Նրանք կարևորել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման համար հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի անցկացումը Երևանում` ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում:
Կողմերը քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա խորացումը` կարևորելով Լատվիայի ԵՄ խորհրդի նախագահության շրջանակներում Արևելյան գագաթաժողովի անցկացումը մայիսի 21-22ը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը և Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ: Այդ կապակցությամբ ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլը: