«Ամենախելացին» հեռուստանախագիծը շատ ու շատ երեխաների և պատանիների կկտրի փողոցից


21:07 , 14 մարտ, 2015

ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻՆ
«Արմենիա TV» հեռուստաալիքի եթերով տրվեց «Ամենախելացին» ինտելեկտուալ հեռուստախաղի մեկնարկը: 
Հիանալի մտահղացում, հիանալի մատուցում, փուլերի հետաքրքիր և նպատակային մտածված հաջորդականություն:
Անխոս, սպասված նախաձեռնություն էր: Կարծում եմ՝ այս հեռուստանախագիծը շատ ու շատ երեխաների և պատանիների կկտրի փողոցից, բջջային հեռախոսով կամ համակարգչով աննպատակ ժամանակ սպանելուց ու կօգնի լրացնել իրենց ինտելեկտուալ բազան:
Առաջին իսկ եթերի ժամանակ հստակ տեսանք, որ իսկապես տաղանդաշատ երեխաներ ունենք, ովքեր հաճելիորեն զարմացրեցին իրենց մտավոր զարգացվածությամբ: Նրանք են մեր վաղվա օրը: Շանթն առանձնահատուկ էր. կեցցե՛ս, Շանթ:
Շնորհակալություն եմ ուզում հայտնել հեռուստանախագծի կազմակերպիչներին` «Արմենիա TV»-ին, ՀՀ ԿԳՆ-ին, հեռուստախաղի անձնակազմին: 
Առանձնահատուկ շնորհակալություն «Տաշիր» ընկերությանը` գալիք սերնդի կրթման և դաստիարակման գործում իր հետևողական և ազգանվեր գործունեության համար: