21:06 , 14 մարտ, 2015
Armlur.am-ը գրում է․
Լատվիայի Ազգային գրադարանում մարտի 13-ին բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես, որի նմուշները տրամադրվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը, Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Լատվիայի Սաեյմայի քարտուղար Անդրեյ Կլեմենտևը, Լատվիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Իվան Կլեմենտևը, Լատվիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը, հայկական, հրեական, ռուսական և բելառուսական համայնքի ներկայացուցիչներ: Ցուցահանդեսի բացմանը աջակցել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի Բալթյան երկրների հոգևոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ