Արթուր և Արմինե Սուքիասյանները ԱՄՆ-ում սերիալ են նկարահանում


20:30 , 14 մարտ, 2015

Արթուր և Արմինե Սուքիասյանները ԱՄՆ-ում սերիալ են նկարահանումLife.panorama.am-ը գրում է․

Արդեն մի քանի տարի Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող դերասան-ամուսիններ Արթուր և Արմինե Սուքիասյանները պատրաստվում են նկարահանել նոր ֆիլմ, որը բակացած է լինելու 20 մասից: Բազմասերիանոց ֆիլմը լինելու է կատակերգական ժանրում: Սցենարի հեղինակները ամուսիններն են: Դերասանական կազմը դեռևս հաստատված չէ: Կներգրավվեն և՛ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները, և՛, հնարավորության դեպքում, Հայաստանում ապրող դերասանները: «Շատ չեմ կարող մանրամասնել, միայն ասեմ, որ սիրված ու ճանաչված արտիստներ են: Ցանկություն ունեմ, որ գլխավոր կերպարներից մեկում  նկարահանվի նաև Երևանում բնակվող դերասանուհի, ով իմ համակուրսեցին է եղել, շատ պրոֆեսիոնալ է ու ճանաչված: Սակայն դեռևս անուն տալ չեմ կարող, քանի որ վերջին շրջանում մեր հայրենակիցները շատ են մերժվում ԱՄՆ-ի դեսպանատան կողմից և չեն կարողանում գալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ