Ես հավատում եմ, որ Աստված կա ու թույլ չի տալիս, որ մենք վերջնականապես անցնենք պատմության գիրկը


20:37 , 14 մարտ, 2015

Մարդ կա, որ չի հավատում Աստծո գոյությանը, իսկ ես չեմ հավատում, որ մենք ունենք նախագահ, վարչապետ, սփյուռքի և մշակույթի նախարարներ, դատախազություն, արդարադատություն, որ ոստիկանությունը քաղաքացու անվտանգությունն ապահովելով է զբաղված:
Չունենալով այս ամենը՝ մենք դեռ ունենք Հայաստան, սփյուռք, Հայաստանում ապրող և պայքարող հայրենակիցներ: 
Այսքանից հետո ես հավատում եմ, որ Աստված կա, թույլ չի տալիս, որ մենք վերջնականապես անցնենք պատմության գիրկը: 
Իսկ դրա համար մենք պետք է առաջին հերթին հավատանք ինքներս մեզ, մեր ուժերին, հասկանանք ինչպիսի երկիր ենք ուզում, համոզված լինենք մեր ցանկություններում և սկսենք իրականացնել մեր երազած հզոր հայրենիք ունենալու մեր ցանկությունը: