19:04 , 14 մարտ, 2015
Araratnews.am-ը գրում է․
Եվրամիությունը ընդունել է Ուկրաինայի պաշտոնական հայցը Դոնբաս ոստիկանական առաքինություն ուղարկելու համար, սակայն «պահանջում է մանրամասն քննարկում»: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Եվրոպաական արտաքին քաղաքականության ծառայությունը(EEAS) նամակ է ստացել Ուկրաինայի արտգործնախարարից՝ Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության շրջանակներում երկրի արևելք ուղարկելու եվրոպական խաղաղարար առաքելություն»,- ասել է եվրոպացի դիվանագետը: Նա համոզմունք է հայտնել, որ խնդիրը պահանջում է մանրամասն քննարկում:
Հիշեցնենք, որ փետրվարի 19 – ին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը հաստատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԵՄ-ին ուղղված հայցը՝ Դոնբասի շրջան միջազգային խաղաղարար առաքելություն գործուղելու մասին: Նշենք, որ խորհրդի նիստի ժամանակ այս հարցը քննարկման է դրելերկրի նախագահ Պետրո Պորոշենկոն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՄԱԿ-ի գլխավոր քարուղարի ներկայացուցիչն իր հերթին հայտարրարել է, որ խաղաղապահ զորքեր Ուկրաինա մտցնեու վերաբերյալ որոշում իրավասու է կայացնել միայն ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, իսկ Պան Գի Մունը նման որոշում միանձնյա ընդունելու իրավունք չունի: