18:46 , 14 մարտ, 2015Newmag.am-ը գրում է․
Անկեղծ խոստովանություն: Նկարահանվելով սերիալներում` հասկացել եմ մի բան, որ դերասանի աշխատանքը գնահատվում է, և հանդիսատեսը սիրում է: Ես կուզեի, որ հանդիսատեսը հասկանար, որ մենք՝ դերասաններս, բոլոր մեզ առաջարկած դերերին շատ մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում և փորձում ենք անել ամեն ինչ, որ և՛ մենք բավարարվենք մեր աշխատանքով, և՛ հանդիսատեսին հաճույք պատճառենք: Ցանկանում եմ, որ բոլոր դերասանները լինեն զբաղված, ու կապ չունի, թե դա կլինի գեղարվեստական ֆիլմո՞ւմ, սերիալո՞ւմ, թատրոնո՞ւմ: Աշխատանք ունենալն ամենակարևորն է: Հիմա ես գոհ եմ թե՛ իմ վարձատրությունից, թե՛ իմ կյանքի որակից, թե՛ աշխատանքից, թե՛ «Արմենիա» հեռուստաընկերությունից, որտեղ աշխատում ենք: Բոլորը լավ գիտեն, որ մենք թատրոնում քիչ ենք վարձատրվում, բայց մեկ է, մենք սիրում ենք այն, ինչ անում ենք. թատրոնն ուրիշ աշխարհ է: Մեր ցածր աշխատավարձով նույնիսկ մեր մտքով չի անցնում դուրս գալ այնտեղից: Ընդամենը ուզում ենք համատեղել երկուսը միասին, և այդպես ավելի լիարժեք է մեր կյանքը դառնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ