Սիբիրում հայտնաբերված մամոնտների ժանիքներ


18:52 , 14 մարտ, 2015

Մոտ 10.000 տարի առաջ Հյուսիսային Սիբիրում բնակվում էին «գզգզված» հսկաները՝ մամոնտները։ Կաթնասունների այս վերացած ընտանիքը տուժել է սառցե շրջանի վերջում ջերմաստիճանի կտրուկ բարձրացումից, որի արդյունքում կրճատվեց նրանց ապրելու միջավայրը։ Նրանք հայտնվեցին մեկուսացած կղզիներում, որտեղից էլ հետ վերադառնալու չնչին հնարավորություն անգամ չմնաց։ Նրանց մի մասը գոյատևեց և ապրեց Սիբիրի արևելյան և հյուսիսային մասերում և վերացավ մոտ 3700 տարի առաջ։

Добыча бивней мамонта в Сибири

Մամոնտների մնացորդները, հատկապես նրանց ժանիքները, այսօրվա դրությամբ համարվում են սիբիրյան ծայրամասերում գտնված ամենատարածված երևույթները։ Գիտնականների կարծիքով՝ Ռուսաստանում այս հնադարյան նյութի ռեսուրները կազմում են հարյուր հազար տոննա։

 Լճակի ափի մոտ գտնված մամոնտների ժանիքներ

Հյուսիսային շրջանների բնիկները, նախկինում գարնան անձրևից մաքրված ժանիքներ գտնելով, կարծում էին, որ այս հսկայական կենդանիները գետնի հատակով քայլում են` մակերևույթ հանելով միայն իրենց ժանիքները։ Համաձայն այլ աղբյուրների՝ մամոնտները սկսել են ապրել դեռևս կյանքի արարման ժամանակվանից։ Ահռելի քաշի պատճառով նրանք քայլելիս հաճախ էին վայր ընկնում։ Մամոնտների հետքերը ձևավորեցին գետեր, գետակներ, որն արդյունքում հանգեցրեց ջրհեղեղի։ Կենդանիները որոշ ժամանակ լողում էին անծայրածիր ջրերում, սակայն նրանց ժանիքների վրա նստած թռչունները հանգեցրեցին նրանց զոհվելուն։

Մամոնտների ժանիքների փնտրտուքներ Սիբիրյան ստորգետնյա տարածքում

Добыча бивней мамонта в Сибири

Ռուսաստանի և Սիբիրի եվրոպական բոլոր տարածքներում ոսկորների վրա փորագրությունն արագ տեմպերով զարգացավ ընդհուպ մինչև XX դարը։ Փորագրողները մամոնտների ժանիքներից ստեղծեցին գզրոցներ, արկղեր, փոքրամարմին քանդակներ։ Այս նյութը շատ գեղեցիկ, պլաստիկ և երկարակյաց է, թեև այն մշակելը փոքր-ինչ բարդ գործընթաց է։ Այն մարգարիտի, սաթի և մարջանի նման կոշտ է։ Մամոնտների ժանիքներից պատրաստված նյութերը քանդակողների կողմից հեշտ են վերամշակվում, և նրանց ծավալի մեծության պատճառով կարելի է յուրաքանչյուր տեսքի քանդակ ստանալ։

Մամոնտների ժանիքներից պատրաստված քանդակներ

Добыча бивней мамонта в Сибири

Մամոնտների ժանիքները հետազոտողների աննկարագրելի ջանքերի շնորհիվ դուրս հանվեցին հավերժական սառցույթից։ Դրանք հայթայթելը երբեմն դժվար էր լինում, քանի որ այս հնադարյան նյութը թաքնված էր լինում ճահճային տարածքներում, գետերի հատակում, տունդրայում։ Նախքան տեղական նյութը վերցնելը ժանիքներ փնտրողները նրա վրայով անցկացնում են արծաթյա զարդեր՝ հոգիներին իրենց հարգանքը ցույց տալու համար։

Հյուսիսային Յակուտիայում գտնված մամոնտի ժանիքներ

Добыча бивней мамонта в Сибири

Մամոնտների ժանիքների որոնման ոչ այնքան հեշտ գործընթացը

Добыча бивней мамонта в Сибири

Ներկայումս մամոնտների ժանիքների հայթայթումը բարդ գործընթաց է համարվում, իսկ «գանձերի» մեծ մասը հայտնվում է Չինաստանի տարածքում, որտեղ առավելապես ընդունված է ոսկորների վրա տարբեր բաներ փորագրելը։ Պահանջարկի աճը մտահոգում է հետազոտողներին, քանի որ այն հանգեցնում է Սիբիրում ապրող կենդանիների կորստին։ Այս ժանիքներում պարունակվում է ինֆորմացիա կլիմայի մասին։ Ներկայումս մի կիլոգրամ որակյալ ժանիքը Չինաստանի սև շուկայում արժե 25.000 ռուբլի, իսկ Չինաստանի անտիկ խանութներից մեկում արհեստական ներկված ժանիքի արժեքը կարող է հասնել միլիոն դոլարի։

Մամոնտի արտառոց ժանիք

Добыча бивней мамонта в Сибири

Ժանիքների քանդակման գործընթացը

Добыча бивней мамонта в Сибири

Սիբիրում մամոնտի ժանիքի ակտիվ որոնումները

Добыча бивней мамонта в Сибири

Հայթայթած ժանիքների գնահատումը

Добыча бивней мамонта в Сибири

Գտնված ժանիքի փոխադրման գործընթացը

Добыча бивней мамонта в Сибири

Սիբիրի տարածքում գտնված ժանիքները 

Добыча бивней мамонта в Сибири

Ժանիքների որոնման գործընթացը

Добыча бивней мамонта в Сибири

Ինչ կարելի է պատրաստել մամոնտից

Добыча бивней мамонта в Сибири

Добыча бивней мамонта в Сибири

Добыча бивней мамонта в Сибири