17:22 , 14 մարտ, 2015
1in.am-ը գրում է․
Գյումրիում մարտի 7-ի գիշերը կատարված երկու սպանությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունը տեղափոխվել է ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն:
Նշենք, որ ավելի շուտ երկու սպանությունների փաստերով հարուցված քրեական գործերը միավորվել էին մեկ վարույթում:
Գյումրեցի երկու երիտասարդների դիակները հայտնաբերվել էին տարբեր վայրերում: Սակայն հետագայում պարզվել էր, որ երկու սպանությունները կապված են միմյանց հետ:
Հիշեցնենք` մարտի 7-ի վաղ առավոտյան Ախուրյանի Քեթի գյուղի ձորում հայտնաբերվել էր Քրիստ Վարդանյանի ավտոմեքենան, իսկ դրա հետևի նստարանին` դիակը` հրազենային վնասվածքներով:
Մեկ օր անց նույն գյուղի մատուռի մոտ հայտնաբերվել էր նաև Սամվել Հակոբյանի դին` գլխի շրջանում բազմաթիվ կապտուկներով: Դիահերձման արդյունքներով երկուսի մահվան ժամերը համընկնում են: Սպանվածները մտերիմ ընկերներ էին, երկուսն էլ ժամանակին դատված են եղել: