Եվրոպայի հեղինակությունը շատ ընկած է. Արման Նավասարդյան


15:46 , 14 մարտ, 2015

Եվրոպայի հեղինակությունը շատ ընկած է. Արման ՆավասարդյանSlaq.am-ը գրում է.

Եվրոպայի հեղինակությունը շատ ընկած է, սուվերենությունը շատ ցածր է և ինքնուրույն որևէ խնդիր չեն կարողանում լուծել: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է փորձագետ, նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Դեսպանն ասաց, թե նշվում է, որ Եվրոպական բանակ ստեղծելու գաղափարը Ռուսաստանին զսպելու նպատակ ունի, բայց սա քաղաքական խորը մտածված բլեֆ է:« Ասում են, որ համաեվրոպական բանակ ստեղծելով Եվրոպան պետք է պաշտպանվի Ռուսաստանից, սակայն կարծում եմ, որ դա մոտ չէ իրականությանը»,- ասաց նա

Ըստ նրա, եթե այս գաղափարն իրագործվի Եվրոպայում պատկերը կարող է փոխել: Նա նշեց, որ այս գաղափարի հիմքում Մերկելն է կանգնած, և եթե այն իրագործվի, Եվրոպայի կառավարիչը կարող է դառնալ Գերմանիան, Անգլիան կհեռանա Եվրամիությունից, իսկ փոքր երկրները կկորցնեն իրենց ինքնուրույնությունը: