15:39 , 14 մարտ, 2015Աղջիկների հիմար հարցերը կարող են կործանել անգամ ամենաամուր հարաբերությունները: Կարդացեք այն 10 հարցերը, որոնցից անհրաժեշտ է խուսափել, եթե չեք ցանկանում, որպեսզի Ձեր սիրելին հոգնի Ձեզնից:
1. Գիրացե՞լ եմ: Տեսքս շա՞տ վատ է:
Արտաքինի հետ կապված հարցերը տղաներին տհաճ են կամ գոնե ձանձրալի: Երբեք չի կարելի քննադատել սեփական արտաքինը տղայի մոտ, չէ՞ որ նրանք ամեն ինչ բառացիորեն են ընկալում, և նա իսկապես կնկատի, որ ինչ-որ հարցում Դուք իդեալական չեք: Տղաներին գրավում է աղջիկների ինքնավստահությունը սեփական գեղեցկության մեջ:
2. Ինչի՞ մասին ես մտածում հիմա:
Մարդիկ հաճախ չեն մտածում ինչ-որ կոնկրետ բանի մասին, այսինքն մտածում են ամեն ինչի և ոչնչի մասին, ուստի այդ հարցը կարող է նյարդայնացնել նրան:
3. Իսկ մենք քանի՞ երեխա ենք ունենալու:
Մի տվեք այս հարցը, եթե Ձեր հարաբերությունները գտնվում են դեռևս նախնական փուլում, կամ դեռ նշանակված չէ հարսանիքի օրը: Վայելեք Ձեր հարաբերությունները և մի շտապեք:
4. Դու ավելի շատ ի՞նձ ես սիրում, թե՞ մայրիկիդ:
Մոր և որդու հարաբերությունները լիովին տարբերվում են ձեր հարաբերություններից, ուստի այս անիմաստ հարցին պատասխանել անհնար է:
5. Դու ինձ իսկապե՞ս սիրում ես:
Պետք չի տղային ստիպել ամեն րոպե Ձեզ սեր խոստովանել, չէ՞ որ արարքները շատ ավելի խոսուն են:
6. Ե՞րբ ես ամուսնանալու ինձ հետ:
Պետք չի շտապեցնել տղային: Գուցե նա դեռ չի հասել իր նպատակներին, վստահ չէ Ձեր և իր վրա, պատրաստ չէ անցում կատարել նման լուրջ հարաբերությունների:
7. Նոր շրթներկս հավանո՞ւմ ես:
Կոսմետոլոգիայի նորություններից տղամարդիկ, որպես կանոն, գլուխ չեն հանում, ուստի անչափ նյարդայնանում են, երբ լսում են նման հարցեր:
8. Որքա՞ն շատ ես ինձ սիրում:
Իսկ մի՞թե սերը որևէ միավորով է չափվում:
9. Ինձ հետ դու քեզ լա՞վ ես զգում:
Եթե նա Ձեր կողքին է, նշանակում է, որ լավ է զգում: Եթե լավ չլիներ, կհեռանար:
10. Ոչինչ չե՞ս նկատում:
Դա հատկապես կապված է մանրուքների հետ, օրինակ՝ նոր կոշիկներ կամ մատնահարդարում: Տղաներն այդքան էլ ուշադիր չեն նման մանրուքներում: