Սերբիայում հիվանդ երեխայի տեղափոխող ուղղաթիռ է վթարի ենթարկվել


15:20 , 14 մարտ, 2015

Tert.am-ը գրում է.

Սերբիայում կործանվել է ռազմական ուղղաթիռ, որում գտնվել է հիվանդ նորածին երեխա։ Նրան Ռասկա շրջանից տեղափոխում էին Բելգրադ՝ հոսպիտալացնելու նպատակով, հայտնում է Лента-ն։

Մի-171 ուղղաթիռն ընկել է Բելգրադի Նիկոլա Տեսլայի անվան օդանավակայանից ոչ հեռու։
Ուղղաթիռում եղել են նաև անձնակազմի 4 անդամներ և 2 բուժաշխատող։ Ենթադրաբար, նրանք բոլորը մահացել են։

Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել։ Այժմ դեպքի վայրը շրջափակված է։

Սերբիայի նախարարների կաբինետն արտահերթ նիստ է հրավիրել։