15:16 , 14 մարտ, 2015Սիրելի ՖԲՀ,
Հպարտությամբ, ուրախությամբ և անհամբերությամբ ազդարարում եմ, որ այսօր ԱՐՄԵՆԻԱ Հ/Ը եթերում առաջին անգամ հեռարձակվելու է ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻՆ հեռուստախաղը:
Այս մեգանախագիծը հնարավոր դարձավ ՀՀ ԿԳՆ-ի, ՏԱՇԻՐ բարեգործական հիմնադրամի և ԱՐՄԵՆԻԱ Հ/Ը համագործակցության շնորհիվ:
Մենք միասին կբացահայտենք մեր ամենախելացի աշակերտներին, կխրախուսենք գիտելիքը, մեր ժամանակների հերոսներ կդարձնենք գիտակ և խելացի երիտասարդներին:
Դիտեք առաջին հաղորդումն այսօր՝ ժամը 18.15, ԱՐՄԵՆԻԱՅԻ եթերում:
