Բանջարեղենային աղցան կարմիր կաղամբով


15:08 , 14 մարտ, 2015

Բաղադրությունը

Կարմիր կաղամբ 200 գրամ
Գազար 150 գրամ
Քաղցր կարմիր պղպեղ 1 հատ
Մաղադանոս 20 գրամ
Քունջութի յուղ 40 մլ
Կիտրանի հյութ 20 մլ
Աղ ¼ թեյի գդալ
Սև աղացած պղպեղ ¼ թեյի գդալ
Քունջութ 20 գրամ 



Պատրաստման եղանակը

1. Կաղամբը կտրել բարակ շերտերով և տրորել ձեռքով, որպեսզի այն ավելի փափուկ դառնա:
2. Գազարը մաքրել, մեծ քերիչով քերել: Պղպեղը լվանալ, մաքրել սերմերից և կտրել շերտերով:
3. Կտրել մաղադանոսը և ավելացնել աղցանին: Ավելացնել քունջութի յուղը, կիտրոնի հյութը, աղ և պղպեղ անել և խառնել, մինչև միտարր դառնա: Լցնել աղցանի վրա և լավ խառնել:
4. Մատուցելուց առաջ վրան լցնել քունջութի սերմերը և մատուցել: